Չինական կարգավորող մարմինները որոշում են կայացրել վերադարձնել ԱՄՆ-ից ներկրված 60 հազար տոննա եգիպտացորենի խմբաքանակը: Պատճառն այն է, որ նրանում հայտնաբերվել է անվտանգության նորմերին չհամապատասխանող տրանսգենային MIR162 տարրը՝ հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
«Չինական կողմը արդեն տեղեկացրել է ամերիկյան կողմի համապատասխան ծառայություններին ստեղծված իրավիճակի մասին»,- ասվում է «Սինհուայի» հաղորդագրության մեջ:
Չինաստանը չափազանց ուշադիր է երկիր մուտք գործած մթերքի որակի նկատմամբ: Արգելված նյութերի փոքրիկ կասկածի դեպքում ոչնչացվում են մթերքի ամբողջական խմբաքանակներ:







































