Հինգ երկրներ, որոնք մտնում են Արևելաաֆրիկյան միության մեջ, պայմանավորվել են 10 տարուց անցում կատարել միասնական արժույթի: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Քենիայի նախագահ և միության ղեկավար Ուհուրու Քենյաթային:
Քենիան, Ուգանդան, Տանզանիան, Ռուանդան և Բուրունդին արձանագրություն Ուգանդայի մայրաքաղաք Կամպալայում ստորագրել են համապատասխան:
«Այժմ մենք անհրաժեշտ շրջանակներ ունենք ինտեգրման համար: Հասարակությունը կազատվի արժույթը փոխելու ծախսերից և դրանով իսկ կնվազեցնի տարանցումների արժեքը»,- ասել է Քենյաթան՝ հավելելով, որ առևտուրը կհեշտանա, իսկ օտարերկրացի ներդրողների շրջանում հավելյալ խթան կառաջանա իրենց տարածաշրջանում ներդրում անելու համար:
Արևելաաֆրիկյան միությունը ստեղծվել է 13 տարի առաջ և արդեն ունի ընդհանուր շուկա և մաքսային միություն:







































