«Մոնակո»-ի մարզական տնօրեն Վադիմ Վասիլևը մեկնաբանել է տեղեկություններն այն մասին, որ հարձակվող Ռադամել Ֆալկաոն կարող է փոխել ակումբային գրանցումը: Նա վստահություն է հայտնել, որ կոլումբիացին չի հեռանա իր ներկայիս ակումբից:
«Ֆալկաոն երջանիկ է «Մոնակո»-ում: Չեմ կասկածում, որ մեր համագործակցությունը երկարատև և արդյունավետ կլինի: Առաջիկա ժամանակաշրջանում Ռադամելը չի լքի «Մոնակո»-ն»,- RMC-ն մեջբերում է Վասիլևի խոսքերը:
Հիշեցնենք` ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ կոլումբիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալ»-ն ու Լոնդոնի «Չելսի»-ն: Ենթադրվում էր, որ թիմերից յուրաքանչյուրը պատրաստ է շուրջ 65 մլն եվրո վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:





































