Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մասնակցել են Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի բացման հանդիսավոր արարողությանը՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Երկու երկրների նախագահները հեռուստակոնֆերանսի շրջանակներում կապ են հաստատել «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլերի հետ, որը եղել է ՋԷԿ-ի տարածքում: Միլերը զեկուցել է, որ հինգերորդ էներգաբլոկը պատրաստ է շահագործման, և հաղորդել է, որ «Գազպրոմ»-ի ներդրումներով կառուցված էներգաբլոկն ունի 480 մեգավատ հզորություն և կմշակի ժամում 3.3 միլիարդ կիլովատ էլեկտրաէներգիա:
Դրանից հետո կայանի տնօրեն Կարեն Սարգսյանը հաղորդել է էներգաբլոկի արդյունաբերական շահագործման մասին: Նրա խոսքերով՝ ծանրաբեռնվածության հզորությունը կազմում է 280 մեգավատ:
Ի պատասխան Պուտինի՝ ներդրումների հստակ ծավալին վերաբերող հարցին՝ «Գազպրոմ»-ի ղեկավարը հաղորդել է, որ գումարը կազմում է ավելի քան 300 միլիոն դոլար:
Սարգսյանը և Պուտինը հաջողություն են մաղթել կայանի աշխատակիցներին:








































