Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Երբ Սերժ Սարգսյանն է գնում Ռուսաստան, արդյոք նրան այսքան մեծ շուքո՞վ են դիմավորում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած այցը ոչ թե ինչ-որ գործընթացի սկիզբ է լինելու, այլ միայն հաստատելու է, որ այդ երկիրը կարողանում է շանտաժի լեզվով խնդիրներ լուծել: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ սա միայն մեր իշխանությունների մեղքն է:

«Չգիտեմ՝ երբ ՀՀ նախագահն է գնում Ռուսաստան, արդյոք նրան այսքան մեծ շուքո՞վ են դիմավորում, ինչպես այսօր՝ Վլադիմիր Պուտինին»,- զարմանք հայտնեց նա:

Անդրադառնալով օրեր առաջ տեղի ունեցած վիլնյուսյան գագաթնաժողովին՝ քաղաքական գործիչը նկատեց, որ այնտեղ Հայաստանը ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիր կնքելու լավ հնարավորություն կորցրեց:

«Այն, ինչ կատարվեց Վիլնյուսում, ուղղակի խայտառակություն էր: Գագաթնաժողովը փաստեց, որ Հայաստանը վստահելի գործընկեր չէ: Ցավն այն է, որ Վիլնյուսում Հայաստանի անունն այդպես էլ չշոշափվեց, մենք սուբյեկտից վերածվեցինք օբյեկտի: Գագաթնաժողովը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ աշխարհը գնում է իրավահավասար հարաբերությունների, այլ ոչ՝ տիրոջ և ծառայի: Փաստորեն, բոլոր երկրները պետք է հարաբերվեն Հայաստանի այլ «տիրոջ»՝ Ռուսաստանի հետ: Այսկերպ ՀՀ իշխանությունները հերթական անգամ ոտնահարում են Սահմանադրությունը, որտեղ գրված է՝ վերպետական մարմին չի կարող գոյություն ունենալ: Մաքսային միությունը, սակայն, հենց այդպիսի մարմին է»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահի խոսքով՝ Հայաստանին բացահայտ խաբում են, թե ՄՄ անդամ դառնալով՝ նա լուծում է ազգային անվտանգության հարցը: «Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ բազայի զենքը պատկանում է միայն Ռուսաստանին: Բայց անգամ ՀԱՊԿ շրջանակներում Ռուսաստանը չի կարողանում սաստել Հայաստանի ուղղությամբ անընդմեջ դիվերսիաներ իրականացնող Ադրբեջանին, ավելին՝ այդ երկրին 2 մլրդ դոլարի զենք է վաճառում»,- ասաց նա:

Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ՝ ոչ լեգիտիմ, ժողովրդի ձայնը չստացած իշխանություններն ի վիճակի չեն ազգանպաստ քաղաքականություն վարել, և ստեղծված իրավիճակից չկա այլ ելք, քան իշխանափոխությունն ու արմատական բարեփոխումները:

«Ոչ ոք չի ասում, որ Ռուսաստանի հետ չպետք է հարաբերություններ ունենալ: Պարզապես ակնհայտ է, որ Հայաստանի համար լավագույն ընտրությունը կլիներ Ասոցացման պայմանագիրը: Մի՞թե հնարավոր չէր տնտեսության մեջ մի քանի տարի եվրաստանդարտների կիրառմամբ հասնել որակյալ արտադրանքի՝ եվրոպական մեծ շուկա արտահանման: Իսկ ՄՄ անդամությամբ Հայաստանը զրկվում է դիվերսիֆիկացիայից, կախման մեջ է հայտնվում Ռուսաստանից»,- ասաց քաղաքական գործիչը:

Ամփոփելով՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը նշեց, որ ԵՄ-ի հետ Հայաստանի հետագա հարաբերություններում դրական միտում չի տեսնում. «Եվրոպան այսուհետ մեզ կվերաբերի այնքանով՝ որքանով: Այն հարվածները, որ կստանանք ԵՄ-ից, խիստ առարկայական կլինեն՝ ներդրումների կրճատում, Հայաստանի դեմ բանաձևերի ընդունում, եվրոպական հարթակում Ադրբեջանի դիրքորոշումների առաջմղում և այլն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում