Wednesday, 15 05 2024
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ
Բագրատ հոգևորականը օր օրի կորցնում է ադեկվատությունը. նա նսեմացրել է սրբազանի կարգավիճակը
Լիտվայի պատվիրակության հետ քննարկվել է հարաբերությունների զարգացումը
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ
Սրբազանը թող իր տուրը սկսի Կանադայից, որտեղ ֆինանսական սկանդալների մասնակից է եղել
Այսօր վերջին օրն է. «Հրապարակ»
Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ»
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա. «Ժողովուրդ»
Խորհրդարանի պաշարում կլինի՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»
Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են. «Հրապարակ»
Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»
Ալիեւը դնում է հանցագործության հետքը վերացնելու հարց. Երեւանի խնդիրը
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել

Շահագրգիռ ենք, որ քաղաքական իրավիճակը հանգուցալուծում ստանա Սահմանադրության շրջանակներում. Փաշինյան

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, 35 պատգամավորի ստորագրությամբ ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մայիսի 8-ին վարչապետի ընտրությանը սատարելու ՀՀԿ-ի որոշմանը: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ի՞նչն էր պատճառը, որ ՀՀԿ-ն մայիսի 1-ին դեմ քվեարկեց վարչապետի պաշտոնում իր թեկնածությանը, իսկ հաջորդ օրը հայտարարեց, որ մայիսի 8-ին կսատարի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ բոլորս ենք շահագրգռված, որպեսզի այս քաղաքական իրավիճակը որքան հնարավոր է շուտ հանգուցալուծում ստանա Սահմանադրության և օրենքների շրջանակներում, և ես ուրախ եմ, որ այդ ըմբռնումը, որն առկա է բոլոր քաղաքական ուժերի մոտ, կոնկրետ արտահայտում պիտի ստանա»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ մինչև վարչապետի ընտրության հարցի քննարկումը հանդիպում կունենա ՀՀԿ խմբակցության հետ՝ շեշտելով, որ միշտ էլ ասել են, որ պատրաստ են երկխոսության և քննարկումների:

Փաշինյանը ևս մեկ անգամ հստակեցրեց՝ իր նախաձեռնած քաղաքական գործընթացում աշխարհաքաղաքական որևէ ենթատեքստ կամ կոնտեքստ ու դավադրություն չկա, իսկ Հայաստանի արտաքին քաղաքականությունը կլինի շարունակական:

Հարցին, եթե ՀՀԿ-ն կողմ քվեարկի՞ վարչապետի պաշտոնում իր թեկնածությանը, իսկ հետո կառավարության ծրագրին, ինչպե՞ս է պատկերացնում արտահերթ ընտրությունների անցկացումը, Փաշինյանն ընդգծեց, որ դրա համար կան սահմանադրական մեխանիզմներ, և իրենք անպայման կկիրառեն այդ մեխանիզմները: «Կարծում եմ, որ բոլորս էլ հասկանում ենք, որ այս իրավիճակը վերջնականապես լուծված չէ, քանի դեռ արտահերթ ընտրություններ չեն անցկացվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա հույս հայտնեց, որ մայիսի 8-ին չի կրկնվի այն, ինչ եղավ մայիսի մեկին վարչապետի ընտրության քվեարկությանը, սակայն հավելեց, որ իրենք պատրաստ են իրադարձություների զարգացման ցանկացած սցենարի: Մայիսի 8-ին վարչապետի ընտրությունից հետո էլ տեղի էլ կունենա մեծ հանրահավաք, որի տեղի ու ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնեն:

Անդրադառնալով հարցին՝ մտածո՞ւմ է Սահմանադրություն փոխելու մասին, Փաշինյանն ասաց, որ չի կարծում, թե այդ մասին պետք է մտածեն, քանի որ խոսում են ժամանակավոր կառավարության մասին: «Դա թեմա է, որ նախընտրական շրջանում կքննարկվի, սակայն ես չեմ կարծում, որ Սահմանադրությունն անընդհատ փոխելը լավ պրակտիկա է: Այսինքն, մենք պետք է հասկանանք, թե Սահմանադրությունը մեզ ինչով է խանգարում, և եթե խանգարում է, արձանագրենք դա: Կարծում եմ, որ նման հարցերը ոչ թե վարչապետի և ինչ-որ քաղաքական ուժի մակարդակով լուծվի, այլ դրա շուրջ պետք է լինի հանրության և քաղաքական ուժերի լայն ըմբռնում»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում