ԵՄ-ի նոր օրենսդրության պատճառով Գերմանիան կարող է խնդիրների առաջ կանգնել: Հնարավոր է՝ գերմանացի վարորդներին, որոնք վարում են հզոր ավտոմեքենաներ, արգելեն 115 կմ/ժ-ից արագ երթևեկել:
Նոր կանոնների համաձայն՝ մեքենաները կարող են համալրվել հատուկ սարքերով: Արգելակումը կսկսվի ավտոմատ կերպով, եթե ավտոմոբիլիստը գերազանցի թույլատրելի արագությունը, հայտնում է RT-ն:
Օրինագծի նպատակը ավտոմայրուղիներին անվտանգությունը մեծացնելն է: Եվրոպայում ամեն տարի ավտոճանապարհներին մահանում է 30 հազար մարդ: Սակայն ավտոարտադրողները չեն հավատում, որ նորարարությունը կօգնի կյանքեր խնայել: Լուրջ վթարների մեծ մասը, վիճակագրության համաձայն, տեղի է ունենում առավել փոքր ճանապարհներին, որտեղ արագությունը սահմանափակ է:
Եվրամիությանը դժվար կլինի համոզել Գերմանիայի բնակիչներին, որ իրենց արագությունը պետք է վերահսկվի Բրյուսելի կողմից:











































