Sunday, 14 06 2026
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ
20:10
Նոր սկանդալ P. Diddy-ի շուրջ․ ռեփերին մեղադրում են անչափահասի նկատմամբ բռնության մեջ
20:00
OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին
19:50
Թեյլոր Սվիֆթը դարձել է ամենաերիտասարդ կինը, որն ընդգրկվել է Երգահանների փառքի սրահում
19:40
Volkswagen-ը զանգվածային կրճատումներ կիրականացնի
19:30
Երկրին մոտենում է գեոմագնիսական փոթորիկ
19:20
Մասկը ցանկանում է տիեզերքում ստեղծել 1 մլն AI-արբանյակներից բաղկացած ցանց
Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս

Պուտինի այցից ժամեր առաջ չեզոքացվել են ակցիա անցկացնել պատրաստվող ակտիվիստները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՀՀ կատարելիք այցից ամեր առաջ Երևան քաղաքում չեզոքացվեցին մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ, որոնք պատրաստվում էին իրենց բողոքը հայտնել Ռուսաստանի կողմից ղեկավարվող Մաքսային միության դեմ, որին, ըստ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, պետք է միանա նաև Հայաստանը:

ՀՀ ոստիկանություն են հրավիրվել նաև ակտիվիստներ, որոնք առավոտից անհնազանդության գործողություններ են իրականացրել քաղաքում՝ պաստառներ փակցնելով:

Այսօր առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել Երևանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ անհնազանդություն հայտարարած մի խումբ քաղաքացիական ակտիվիստների: Վաղ առավոտյան նրանք քաղաքում պաստառներ են փակցրել, որից հետո նրանցից ոմանց բերման են ենթարկել ոստիկանություն: Ոստիկանությունը բերման է ենթարկել նաև քաղաքացիների, որոնք, ըստ ոստիկանության, պետք է մասնակցեին Պուտինի այցի դեմ բռնությունների: Այս պահին նրանցից ոմանք ազատ են արձակվել, իսկ ոմանք՝ դեռ ոչ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքացիական ակտիվիստ Արթուր Ավթանդիլյանը պատմեց, որ առավոտյան իրեն փողոցից հրավիրել են Շենգավիթի ոստիկանության քաղաքային բաժին, որտեղ իրենց մոտ երկուսուկես ժամ արգելել են զանգ կատարել, այսինքն՝ օգտվել զանգ կատարելու իրենց իրավունքից:

«Հիմա արդեն լրացել է 3 ժամը, բերման ենթարկելուց հիմքեր չեն ներկայացվել: Բաժանմունքում ասել են, որ բերման ենք ենթարկվել վարչական իրավախախտումների մասին օրենքի 172-րդ հոդվածի երկրորդ մասով, որով արգելվում է չսահմանված վայրերում հայտարարություններ և պաստառներ փակցնելը, բայց իրականում դա մեր ազատ արտահայտման իրավունքի իրացումն է: Մենք մասնակցում էինք այն անհնազանդությանը, որը հայտարարվել էր: Փաստաբան ունենք, և վիճակն անորոշ է: Ժամը 09:03-ից մեր ազատությունը սահմանափակված է: Ես և Հայկ Սահակյանը դեռ այստեղ ենք, Թեհմինե Ենոքյանին ազատ են արձակել»,- պատմեց նա:

Այսօր առավոտյան Նոր Նորքի ոստիկանության քաղաքային բաժին բերման է ենթարկվել նաև «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Նարեկ Սամսոնյանի կինը: Նա տեղեկացրեց, որ Նարեկ Սամսոնյանը պատրաստվում էր այսօր ժամը 13:00-ին Երևանի Ազատության հրապարակում մասնակցել հավաքին, որի մասնակիցները պետք է երթով շարժվեն դեպի ՀՀ նախագահի նստավայր` Հյուսիսային պողոտա-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Բաղրամյան պողոտա ուղղությամբ։

Նշենք, որ հավաքի և երթի նպատակն է պահանջել ՀՀ գործող իշխանություններից՝ հարգել հայ ժողովրդի արժանապատվությունը, ազատություններն ու իրավունքները, գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան, կասեցնել Մաքսային միությանն անդամակցության գործընթացը և հրաժարվել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացից։

Քաղաքացիական ակտիվիստ Նարեկ Սամսոնյանին, ըստ նրա կնոջ, տնից բերման են ենթարկել վաղ առավոտյան՝ 07:30-ի սահմաններում, առանց որևէ պատճառաբանության, ապա երեք ժամ անց ազատ արձակել, բայց ոստիկանության բակից էլի հրավիրել ոստիկանություն և պահել մինչ այս պահը: Տիկնոջ հավաստիացմամբ՝ դեռ չի ներկայացվել որևէ պատշաճ հիմնավորում Նարեկ Սամսոնյանին ազատությունից զրկելու վերաբերյալ:

«Առաջին լրատվական»-ը խոսեց նաև լրագրող, ակտիվիստ Թեհմինե Ենոքյանի հետ, որն արդեն ազատ է արձակվել, բայց առանց իր ընկերների: Նա այսօր առավոտյան լուսաբանել է ակտիվիստների անհնազանդությունը: Նա մեզ տեղեկացրեց, որ անազատության մեջ է նաև ակտիվիստ Անի Կաղինյանը, որը տանը կալանքում է հայտնվել, քանի որ առավոտից նրա տուն են այցելել քաղաքացիական հագուստով ոստիկաններ, իսկ նա դուռը չի բացում:

Մեր տեղեկություններով, քիչ առաջ ՀՀ ոստիկանության քաղաքային տարբեր բաժանմունքներից ազատ են արձակվել քաղաքացիական ակտիվիստներ Մարիա Հովսեփյանը, Օլյա Ազատյանը, Արթուր Պետրոսյանը, Բաբկեն Տեր-Գրիգորյանը, Զարուհի Հովհաննիսյանը՝ շուրջ երեք ժամ անազատության մեջ գտնվելուց հետո:

Հիշեցնենք, որ ժամը 13:00-ին «Արժանապատիվ հայրենիք» անկուսակցական նախաձեռնությունը բողոքի երթ է սկսելու Երևանի Ազատության հրապարակից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում