Իրանի ու «վեցյակի» խորհրդակցությունների հերթական ռաունդը՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Հերման Նակկարտսի մասնակցությամբ, նշանակված է դեկտեմբերի 9-10-ը՝ Վիեննայում: Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը:
«Դեկտեմբերի 11-ին Վիեննայում նաև կկայանա Իրանի ու ԱԷՄԳ-ի միջև փորձագիտական և տեխնիկական հանդիպում՝Թեհրանի կողմից (նոյեմբերի 11-ին ձեռք բերված) համաձայնագրի կատարման նպատակով»,-գործակալությունը մեջբերում է Իսլամական Հանրապետության ղեկավարության ներկայացուցչի խոսքերը:
Նրա խոսքով՝ հանդիպմանը հիմնական ուշադրությունը կդարձվի Օրմուզի նեղուցի շրջանում Բենդեր-Աբաս ուրանային հանք կատարելիք տեսչական այցի ժամկետների որոշմանն ու Իրանի և ԱԷՄԳ-ի միջև պայմանագրի մնացած 4 դրույթների կատարման ընթացքին:
Համաձայնագրով նախատեսված է տեսչական այցեր կատարել հանրապետության միջուկային օբյեկտներում: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն, վերջին ամսվա ընթացքում ԱԷՄԳ-ի և «վեցյակի» հետ ձեռք բերված պայմանավորվածությունները դարձել են առաջընթացի կարևոր քայլեր:







































