Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարները շարունակում են պայքարել Սերխիո Ագուերոյի տրանսֆերի ձեռքբերման համար:
Շրջանառվող լուրերի համաձայն` Ֆլորենտինո Պերեսն արդեն քննարկել է այդ հարցը Շեյխ Մանսուրի հետ: Ագուերոյի տրանսֆերը կարող է մեծ աղմուկ առաջացնել, քանի որ նախկինում «Մանչեսթեր Սիթի»-ն 35 մլն ֆունտ է վճարել, իսկ «արքայական ակումբ»-ը կարող է գնել նրա իրավունքները 48 մլն ֆունտի դիմաց:
Այժմ Մադրիդի ակումբն ուսումնասիրում է նշված գումարի հայթաթման տարբերակները:






































