Սպիտակ տան կայքում հրապարակվել են ութ տարբեր ուղերձներ, որոնցով ԱՄՆ-ին խնդրում են օգնել Ուկրաինային:
Ուղերձներից մեկը՝ «Պատժամիջոցներ դնել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նախարարների կաբինետի անդամների դեմ», հավաքել է ավելի քան 122 հզ. ձայն, ինչը նշանակում է, որ այն քննարկվելու է մոտ ժամանակներս:
Մյուս ուղերձները հավաքել են 3-50 հզ. աջակցության ձայներ:
Պետիցիաներից մեկը կոչ է անում ԱՄՆ-ին զինվորականներ մտցնել երկրի տարածք:








































