Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում Մոսկվայի «Սպարտակ»-ը սեփական հարկի տակ հանդիպել է Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ի հետ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այդ խաղին առաջին րոպեներից մասնակցում է մոսկովյան ակումբի ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը:
«Սպարտակ»-ը ներկա պահի դրությամբ 4:1 հաշվով հաղթում է մրցակցին: 50-րդ րոպեին մրցակցի դարպասը 4-րդ գնդակն է ուղարկել մեր ընտրանու ֆուտբոլիստը:









































