Թայլանդի կառավարությունը Բանգկոկի բնակչությանը նախազգուշացրել է անվտանգության ուժերի նախատեսվող գիշերային օպերացիայի մասին, որի նպատակն է հետ վերադարձնել ցուցարարների կողմից գրավված պետական հաստատությունները: Ինչպես հաղորդում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանը, այս մասին հայտարարել է Թայլանդի փոխվարչապետ Պրաչա Պրոմնոկը:
Փոխվարչապետը հայտարարել է, որ կառավարությունը Բանգկոկի բնակչությանը խնդրում է մնալ տներում ժամը 22.00-ից մինչև 05.30-ը:
Թայլանդի ընդդիմությունը ներկայում լայնածավալ բողոքի ակցիա է անցկացնում` պահանջելով կառավարության անհապաղ հրաժարականն այն բանից հետո, երբ մայրաքաղաքի փողոցներում բախումների հետևանքով զոհվել է 5 , վիրավորվել` շուրջ 55 մարդ:










































