Իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլայի գլխավորած Մյունխենի «Բավարիա»-ն պարտություն չի կրել մրցաշրջանի մեկնարկից:
Իսպանացի մասնագետը կրկնել է Կարլ-Հայնց Ֆելդկամպի ռեկորդը, ում գլխավորած «Կայզերսլաուտերն»-ը 1978/79թթ չէր պարտվել 14 խաղերում անընդմեջ:
Հիշեցնենք, որ Գերմանիայի Բունդեսլիգայի 14-րդ տուրում «Բավարիա»-ն 2 անպատասխան գնդակ ուղարկեց Բրաունշվայգի «Այնտրախտ»-ի դարպասը:







































