Վաշինգտոնը Փխենյանից պահանջել է անմիջապես ազատ արձակել Կորեական պատերազմի 85-ամյա ամերիկացի վետերան Մերիլ Նյումանին, ով ձերբակալվել է Հյուսիսային Կորեայում հոկտեմբերին, հայտնում է Reuters-ը:
«Հաշվի առնելով պարոն Նյումանի առողջական վիճակն ու տարիքը՝ մենք ԿԺԴՀ-ին կոչ ենք անում ազատ արձակել նրան, որպեսզի նա կարողանա տուն վերադառնալ և միանալ ընտանիքին»,- հայտարարել է ԱՄՆ Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Քեթլին Հեյդենը:
ԱՄՆ-ը պահանջել է ազատել մեկ այլ ամերիկացու ևս՝ Քեննեթ Բեյին, ով պետական հեղաշրջում պատրաստելու մեղադրանքով դատապարտվել է 15 տարվա ուղղիչ աշխատանքների:










































