Ուկրաինայի կառավարության կայքը չի գործում, հայտնում է rus.ruvr.ru-ն:
Ավելի վաղ դադարել էր աշխատել Ուկրաինայի ՆԳՆ կայքը: Ցանցահենների խմբերից մեկը հայտարարել էր, որ կայքի վրա DDOS-հարձակում է իրականացրել՝ այդպիսով բողոքելով եվրաինտեգրման կողմնակիցների ակցիան ցրելու կապակցությամբ:
Ցանցահենները սպառնացել են Ուկրաինայի իշխանական այլ կայքեր ևս կոտրել:











































