Իրանն ատոմի էներգիայի խաղաղ օգտագործման լիարժեք իրավունք ունի և մտադիր չէ հրաժարվել իր միջուկային ծրագրից: Այս մասին Financial Times թերթին տված հարցազրույցում ասել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին:
«Միանգամայն հստակ` ոչ»,- այսպես է պատասխանել Ռուհանին հարցին՝ մտադի՞ր է արդյոք ապամոնտաժել իր միջուկային հզորությունները, որին այդքան ձգտում է հասնել Իսրայելը:
«Իրանական միջուկային ծրագիրը կրում է խաղաղ բնույթ ու ուղղված չէ զենքի ստեղծմանը, հենց այդ պատճառով մենք շարունակելու ենք դրա իրականացումը»,- ընդգծել է նա:
Ընդ որում՝ Իրանի նախագահը բարձր է գնահատել «Վեցյակի» հետ ժնևյան բանակցությունները, որոնց արդյունքում հաջողվել է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր կնքել:









































