Այսօր՝ նոյեմբերի 30-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մոտ 200-ից ավելի մանր և միջին բիզնեսով զբաղվող առևտրականներ բողոքի ակցիա են անցկացրել Աբովյանում:
Նրանք Աբովյան քաղաքի հարկային տեսչության պետից պահանջում են պարզաբանել, թե ինչու է տեսչությունն առևտրականներին հարկային տեռորի ենթարկում:
Առևտրականները բարձրաձայնում են, որ հարկայինի աշխատակիցները արհեստական խնդիրներ են ստեղծում իրենց համար. փորձում են «գործ սարքել» իրենց գլխին, ստիպում, որ ավել գումարներ վճարեն, իսկ ովքեր հրաժարվում են, սպառնում են հաշվեհարդար տեսնել՝ առևտրականներին սնանկացնելով:
Մանրամասները՝ shamshyan.com-ում











































