Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Նիկ Կլեգը երկրում գործող արձակուրդների համակարգը երեխայի ծննդի կապակցությամբ անվանել է անհուսալիորեն հնացած: Նրա կարծիքով` գործող համակարգը բավականաչափ ճկուն չէ և անհարմար է նորաթուխ մայրերի և հայրերի համար` հաղորդում է BBC-ն:
Նոր կանոնների համաձայն` ծնողները կարող են իրար մեջ կիսել 52 շաբաթ տևողությամբ արձակուրդը` երեխային խնամելու համար:
Նոր համակարգը թույլ կտա ծնողներին արձակուրդը բաժանել մի քանի մասերի և հերթափոխով խնամել երեխաներին: Գործատուն իրավունք ունի թույլ չտալ այն դեպքում, եթե նման մասերը չափազանց շատ լինեն:









































