Ճապոնացի մշակողները ներկայացրել են «խելացի» դրամապանակ, որը թույլ չի տա ավելորդ գումար ծախսել` հաղորդում է TCH-ը:
Դրամապանակը հետևում է սեփականատիրոջ ծախսերին համացանցի միջոցով: Եթե օրական ծախսերը գերազանցում են սահմանված չափը, ապա այն սկսում է փախչել իր տիրոջից:
Եթե դրամապանակի տերը կարողանում է բռնել այն, վերջինս սկսում է գոռալ` «մի՛ կպիր ինձ, օգնե՛ք ինք»:
Դրամապանակը կարող է ավելի վճռական գործողությունների դիմել` SMS հաղորդագրություն ուղարկել այն մարդուն, որը կարող է ազդել դրա տիրոջ վրա:









































