ԱՄՆ վարչակազմը 6 ամսով կդադարեցնի աշխարհում իրանական նավթի գնման ծավալների հետագա կրճատմանն ուղղված իր ջանքերը՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Նրանում նշվում է, որ այդ քայլը կիրականացվի Ժնևում «վեցյակի» և Իրանի միջև ձեռք բերված համաձայնագրի շրջանակում: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Քերին հայտնել է, որ Չինաստանը, Հնդկաստանը, Կորեայի Հանրապետությունը, Թուրքիան ու Թայվանը զգալիորեն կրճատել են իրանական նավթի գնումը, իսկ Մալայզիան, ՀԱՀ-ը, Սինգապուրն ու Շրի-Լանկան՝ լիովին դադարեցրել:
Այդ առնչությամբ նա նշել է, որ այդ պետություններն առաջիկա 180 օրերին կրկին դուրս են գալիս պատժամիջոցների ռեժիմից, որը գործում է ԱՄՆ-ում իրանական նավթի գնորդների նկատմամբ:
Նրա խոսքով՝ այդ երկրների համար բացառություններ են արվում արդեն 4-րդ անգամ, քանի որ նրանք շարունակում են զգալիորեն կրճատել իրենց գնումները կամ լիովին դադարեցրել են:
Պետքարտուղարը վստահություն է հայտնել, որ պատժամիջոցների ռեժիմը կարևոր դեր է խաղացել ժնևյան համաձայնագրի ձեռք բերման գործում:







































