Երևանի թիվ 89 երթուղու նախկին վարորդ Հայկ Գասպարյանը, ով իր երեք տարվա աշխատավարձը պահանջելով, պայքարի է ելել ընդդեմ գծատիրոջ և երկու ատյանի դատարաններում գործը շահել, երեկ վճռաբեկ դատարանում պարտվել է:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու հավելում, որ վճռաբեկը բեկանել Է վերաքննիչ դատարանի՝ հօգուտ Գասպարյանի որոշումը և գործը ետ ուղարկել՝ նոր քննության: Այսպիսով, երթուղին սպասարկող «Էս Թի տրանս մոբիլ» ընկերությունն առնվազն մի որոշ ժամանակ ևս վարորդին չի վճարի նրա աշխատավարձը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:











































