«Հրապարակ» օրաթերթը հարց է ուղղել Զարուհի Փոստանջյանին.
Մասնակցելո՞ւ է «Ժառանգությունը» Պուտինի դեմ բողոքի ակցիային` Զարուհի Փոստանջյանն ասել է. «Անպայման»:
Երևանո՞ւմ եք «դիմավորելու» «ռուս ցարին», թե՞ գնալու եք Գյումրի: «Այս պահին դժվար է ասել, դեռ կազմակերպչական աշխատանքներ են ընթանում»: Ոմանք գտնում են, որ Պուտինը փորձում է փոխել ոչ միայն հայաստանյան արտաքին քաղաքականությունը, այլև աշխարհագրությունը՝ այցն սկսելով Գյումրուց, առավել ստույգ` 102 բազայից: «Նրա այցը որևէ նշանակություն և հետևանք Հայաստանի համար չի ունենալու, դա հոգեվարքի մեջ գտնվող պետության ղեկավարի այց է ընդամենը: Ինչ վերաբերում է Գյումրուն, որի մասին ասվում է, որ ինչ-որ մասով կդառնա փակ քաղաք, կարծում եմ` գյումրեցիներն այնքան թասիբ ու պատվախնդրություն ունեն, որ նման բան թույլ չեն տա»:







































