Կիևի կենտրոնում վերջին մի քանի ժամերին տեղի ունեցած բախումների և միջադեպերի հետ կապված՝ շաբաթ առավոտյան որոշում է կայացվել մարդկանց ցրել մայրաքաղաքի գլխավոր հրապարակից՝ հայտնել է Interfax-ը՝ հղում անելով Կիևի ոստիկանությանը:
Ինչպես պատմել է մայրաքաղաքի օրինապահ մարմնի աղբյուրը, ուրբաթ օրը, ուշ երեկոյան, քաղաքի կենտրոնում տեղի ունեցած բախումներից հետո ընդհարումներ են եղել նաև ցուցարարների և հանրային ծառայությունների ներկայացուցիչների միջև:
Առայժմ չի հաղորդվում տուժածների կամ ձերբակալվածների մասին:
Ուկրաինայի Կիևի հարցերով ՆԳՆ Գլխավոր վարչությունում նշել են, որ Անկախության մայդանից ակտիվիստներին ցրելու ժամանակ «ցուցարարները ոստիկանության աշխատակիցների վրա նետել են պիրոտեխնիկական միջոցներ և քարեր՝ վնասելով ոստիկանական ավտոբուսը:









































