Աննա Սեմենովիչը չի դադարում զարմացնել իր երկրպագուներին: Նախօրեին Սեմենովիչը հրապարակել է Comedy Woman շոուում Եկատերինա Վարնավայի հետ իր լուսանկարը:
Լուսանկարում Վարնավան պառկած է լոգարանում: Աննա Սեմենովիչը կանգնած է նրա կողքին և շշերով շամպայն է լցնում: Եկատերինայի ձեռքին նույնպես մի բաժակ շամպայն կա:
«Երբեմն գեղեցիկ կանայք պետք է շամպայնով լոգանք ընդունեն»,- գրել է երգչուհին լուսանկարի տակ:
Թե երբ է արվել լուսանկարը, երգչուհին չի նշել: Չնայած բոլորի ուշադրությունը Վարնավայի վրա է սևեռված, իսկ Սեմենովիչը կարծես նրա ստվերի տակ լինի՝ երկրպագուները, սակայն, բողոքում են, որ ռուսական շոու-բիզնեսի ամենափարթամ գեղեցկուհիները չեն ցուցադրել իրենց գլխավոր բարեմասնությունները՝ չորրորդ համարի կուրծքը:












































