Saturday, 20 06 2026
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

«Հայաստան» հիմնադրամում ռուսական փողերը պարտության մատնեցին ավանդական սփյուռքին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 16-րդ անգամ իրականացված համահայկական հեռուստամարաթոնի արդյունքում այս անգամ հավաքվեց 22 միլիոն 661 հազար 372 դոլար նվիրատվություն, որի մի մասը դեռևս խոստումների տեսքով է, և դեռ հայտնի չէ այդ խոստումները որքանով իրականություն կդառնան: Նշենք, որ այս տարի հավաքված գումարը շատ քիչ տարբերություն ունի նախորդ տարվա համեմատ: «Հեռուստամարաթոն 2012»-ի արդյունքում հանգանակվել էր 21 միլիոն 422 հազար 477 դոլար:

Այս տարի էլ, նախորդ տարվա պես, ամենամեծ նվիրատվությունն արել է Ռուսաստանը՝ 12 միլիոն 350 հազար դոլար, ապա համապատասխանաբար` ԱՄՆ-ի արևմտյան շրջանը (Լոս Անջելես)` 2 միլիոն դոլար, Համաեվրոպական հեռախոսամարաթոնի արդյունքներով, որն ընդգրկում է Ֆրանսիան, Գերմանիան, Հոլանդիան, Հունաստանը, Բելգիան, հավաքվել է 1 միլիոն 984 հազար դոլար: Հայաստանից ընդհանուր առմամբ հավաքվեց 1 միլիոն 648 հազար 372 դոլար, իսկ Լեռնային Ղարաբաղից` 1 միլիոն դոլար: ԱՄՆ-ի արևելյան շրջանից (Նյու Յորք)` 1 միլիոն դոլար: Հեռուստամարաթոնին մասնակցած մյուս երկրների նվիրատվությունները աստիճանաբար նվազում են:

Նշենք, որ այս տարի հեռուստամարաթոնին մասնակցած հայաստանյան խոշոր նվիրատուների ցանկում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը՝ 500 հազար դոլար, այնուհետև Սամվել Ալեքսանյանը՝ 200 հազար դոլար, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ 100 հազար դոլար և այդպես շարունակ: Ամենամեծ նվիրատվությունը, ինչպես նախորդ տարիներին, կատարել է «Տաշիր-Գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը՝ 2 միլիոն դոլարի չափով:

Նշենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած հեռուստամարաթոնների պատմության մեջ ռեկորդային գումարը 35 միլիոն դոլարն է եղել, որը հավաքվել է 2008 թվականին, որի ժամանակ էլ հենց Սամվել Կարապետյանը նվիրաբերել է 15 միլիոն դոլար:

Նկատենք, որ տարեցտարի փոխվում է խոշոր նվիրատվությունների հոսքերի աշխարհագրությունը: Եթե նախորդ տարիներին հանգանակված գումարի զգալի մասը գալիս էր սփյուռքից, ապա վերջին տարիներին սփյուռքը կարծես հետ է քաշվել՝ տեղը զիջելով հայաստանյան և ռուսաստանյան խոշոր օլիգարխներին, որոնց նվիրատվությունների արդյունքում էլ հենց հավաքվում է գումարի զգալի մասը:

Ազգագրագետ Աղասի Թադևոսյանի խոսքով ռուսական սփյուռքի ակտիվացումն ավելի շատ պայմանավորված է Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերություններով, փոխադարձ շահերով ու պայմանավորվածություններով: Ինչպես նաև այն հանգամանքով, որ Ռուսաստանի խոշոր փողատերերի և Հայաստանի կառավարող վերնախավի միջև անձնական կապեր կան: «Միգուցե հենց այդ անձնական կապերն են հիմնականում դեր խաղում: Դրանով Ռուսաստանը փորձում է պահպանել իր ազդեցությունը Հայաստանում: Իսկ արևմտյան երկրներում, հիմնականում Նահանգներում ապրող մարդիկ արդեն հասկացել են իրավիճակը: Նրանք այլևս չեն վստահում Հայաստանի իշխանություններին, հիասթափվել են: Իմ տպավորությունն այդպիսին է»,- «Առաջին լրատվական»-ին ասաց Թադևոսյանը՝ հավելելով, որն ինքն առհասարակ կարևոր իրադարձություն չի համարում «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնները:

Ինչ վերաբերում է արևմտյան սփյուռքի հիասթափությանը, ապա ազգագրագետի խոսքով` դա գալիս է հայաստանյան իշխանությունների կոռումպացվածությունից: «Դա գալիս է իշխանությունների մոտեցումներից, ովքեր ընդհանրապես չեն մտածում Հայաստանի ապագայի մասին՝ զարգացման տեսանկյունից: Դա նկատելի է: Ես Նահանգներում եղել եմ, շփվել եմ սփյուռքի հետ: Սփյուռքը 7 սարի հետևում չէ, նրանց մեծ մասը Հայաստանից գնացած մարդիկ են, ովքեր այնտեղ շատ լավ պատկերացնում են, թե ինչ է կատարվում այստեղ: Գոյություն ունի հասարակական բացասական կարծիք Հայաստանում իշխանությունների կոռումպացվածության և ոչ ազգանպաստ գործունության շուրջ: Հենց այդ կարծիքն էլ բերում է հիասթափության»,- նկատեց Աղասի Թադևոսյանը:

Նշենք, որ «Հեռուստամարաթոն 2013»-ի արդյունքում հանգանակված գումարն ուղղվելու Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող Վարդենիս-Մարտակերտ 116 կիլոմետրանոց ավտոճանապարհի շինարարությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում