Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է պատասխան հարված հասցնելու պատրաստակամության մասին, այն դեպքում, եթե Սիրիան կիրառի Ռուսաստանից ստացված զենիթա–հրթիռային համակարգերը։

«Մեզ համար կարևոր է, որ սպառազինությունները, որ Ռուսաստանը տալիս է Սիրիային, չօգտագործվեն մեր դեմ։ Եթե դրանք գործարկվեն մեր դեմ, մենք կգործենք նրանց դեմ»,– ասել է Լիբերմանը։

«Ես կարծում եմ, որ ռուսները պատճառ չունեն մեզ հետ ընդհարումներ փնտրելու, և մենք էլ նրանց հետ լարվածություն չենք փնտրում»,– ընդգծել է նա։











































