Ուզում եմ Միացյալ Նահանգների կառավարության, ժողովրդի անունից գովեստով արտահայտվել Հայաստանի ժողովրդի մասին՝ խաղաղ իրենց ակցիաներն իրականացնելու համար: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։
Նա բարձր գնահատեց նաև ոստիկանության ու անվտանգության ուժերի աշխատանքը. «Ես ուզում եմ նաև գովեստով արտահայտվել ոստիկանության, անվտանգության ուժերի մասին, որոնք վերջին 11 օրերի ընթացքում հանդես էին բերում զսպվածություն և արհեստավարժություն։ Եղել են արժանահավատ հաղորդումներ բռնության որոշ դրսևորումների մասին ցուցարարների դեմ, նաեւ՝ լրագրողների դեմ։ Անհրաժեշտ է, որպեսզի այս դեպքերով իրականացվի քննություն և մեղավորները պատժվեն օրենքով սահմանված կարգով»:












































