Միջուկային խնդրի վերաբերյալ Իրանի և միջազգային «Վեցյակի» միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը կսկսվի 2013-ի վերջին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ավելի վաղ Իրանն ու միջազգային միջնորդներն առաջիկա կես տարում Իրանի միջուկային ծրագրի զարգացումը դադարեցնելու որոշում էին ընդունել: Դիվանագետների հանդիպումը տեղի էր ունեցել Ժնևում:
Միջուկային ծրագրի դադարեցման դիմաց միջազգային հանրությունը պարտավորվել է հանել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մի մասը:











































