Sunday, 12 05 2024
Միրզոյանն ու Բայրամովը որևէ կոնկրետ պայմանավորվածության չեն հանգել
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ

Քարոզչական կոպիտ «սապոգները»

Երևանի հասարակական տրանսպորտում, խոսքն իհարկե միայն ավտոբուսների մասին է, ներդրվելու է WiFi ինտերնետ կապ, ինչը նշանակում է, որ ավտոբուսում, համապատասխան համակարգիչ կամ բջջային հեռախոս ունենալու պարագայում, հնարավոր է լիելու միանալ ինտերնետին: Իսկապես ողջունելի նախաձեռնություն է, որ իրականացնում է Երևանի քաղաքապետարանը համապատասխան բջջային օպերատորի հետ մասին:

Բայց, թող զարմանալի չթվա, սա ընդամենը հերթական ցուցադրական ակցիա է, որ իշխանությունն իրականացնում է քաղաքացիների աչքին պայծառ թոզ փչելու համար: Բացատրենք, թե ինչու:

Սա հենց այն նույն 4G սերնդի կարգի մի բան է, ինչի մասին այդքան շատ է սիրում հիշատակել վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ շեշտելով, որ նույնիսկ Ռուսաստանը դեռ նոր է հասնում այդ սերնդի տեխնոլոգիաներին, իսկ Հայաստանում այն արդեն կա: Սա էլ, բացի հասարակության աչքին թոզ փչելուց, ուրիշ կիրառական նշանակություն գրեթե չունի, և էլի՝ բացատրենք, թե ինչու:

Բանն այն է, որ Հայաստանում մարդիկ, հասարակության զգալի մասը, ունի ընդամենը հացի տարրական խնդիր, հագուստի տարրական խնդիր, առողջության տարրական խնդիր, երեխաներին այդ ամենով ապահովելու առօրեական խնդիր, կրթության տալու, չոր հացից կամ հաց ու պանրից բացի մեկ մեկ էլ երեխայի համար հաճելի մանկական հուշեր ապահովելու խնդիր: Ու երբ այդ ֆոնին երկրի վարչապետը պարծենում է, թե 4G ենք ներդրել, ապա առնվազն մնում է տարակուսել կա՛մ իշխանության անմեղսունակության, կա՛մ էլ անսահման ցինիզմի կապակցությամբ: Եթե որևէ բջջային օպերատոր, որևէ մասնավոր ընկերություն Հայաստանում 4 չէ, 14G սերունդ է ուզում ներդնել, ապա փառք ու պատիվ այդ ընկերությանը՝ թող ներդնեն ինչքան ուզում են, հասարակությունն էլ թող օգտվի ըստ կարելվույն:

Բայց երբ կառավարությունը, իշխանությունն է փորձում խցկվել այդ ամենի արանքն ու ինքնագովազդվել՝ ներկայացնելով, թե իբր գործ է անում, ապա դա արդեն մեղմ ասած անպատասխանատվության և անլրջության դրսևորում է, որովհետև քաղաքացիների խնդիրները, կառավարության այդ ինքնագովազդի համեմատ, 4G-պատիկ ավելի լուրջ են:

Մարդիկ չեն կարողանում ապրել, ու կառավարությունից, իշխանությունից սպասում են այդ հարցում իրենց կարողություններն ավելացնելու առարկայական գործեր: Նույն կերպ՝ լրջագույն խնդիրներ կան Երեանում, հենց նույն տրանսպորտի աշխատանքի հետ կապված, սպասարկման որակի, ընդհանրապես այդ ենթակառուցվածքի թողունակության և այլնի, նաև օրինակ փողոցներում անձրևից հետո ջրհեղեղների, բազմաբնակարան շենքերի մաշվածության, անկանոն շինարարության, կանաչապատ տարաքների բետոնապատման և այլնի հետ կապված, իսկ քաղաքապետարանը ինտերնետ է ներդնում ավտոբուսներում՝ համարելով, թե կարևոր գործ է անում: Մարդիկ ավտոբուս են նստում, որ տեղից տեղ տեղաշարժվեն, և ուզում են, որ դա լինի հնարավորինս հանգիստ, արագ, որ կանգառներում ժամերով չսպասեն, ու հետո էլ իրար գլխի չլցվեն:

Սրա մասին է պետք մտածել, այդ հարցերն է պետք լուծել: Լա՛վ եք անում ինտերնետ ու 4G եք ապահովում, բայց աշխատեք մի քիչ զուսպ լինել, ու ինտերնետն էլ մի քիչ լուռ ապահովել, որովհետև, ինչպես Մայակովսկին էր ասում՝ «հրդեհվող սրտի վրա քնքշանքով են ելնում, ոչ թե հրեշավոր, կոպիտ սապոգներով»: Բնակչության մեծամասնության սիրտն այրվում է ծանրացող կյանքից, երեխաների համար արժանապատիվ մանկություն ապահովելու անկարողությունից, եկեղեցիների հարակից տարածքները դառնում են մանկապղծության որջեր, իսկ քաղաքային և հանրապետական իշխանություններն իրենց քարոզչական «սապոգներով» ինտերնետ ու 4G են խցկում մարդկանց ականջները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում