Չինաստանում 38-ամյա գյուտարար Տաո Սյանլին մետաղի ջարդոնից ու օգտագործված էլեկտրատեխնիկայից երկմետրանոց ռոբոտ է ստեղծել, գրում է Reuters-ը:
Իր նորույթը չինացին անվանում է «նորարարությունների արքա»: Ռոբոտը կարող է շարժել վերջույթները, թափահարել գլուխն ու անգամ երգել:
250 կգ-անոց մեխանիզմի վրա չինացին ծախսել է 1 տարի, իսկ գաղափարի վրա՝ ամբողջ կյանքը:








































