Իրանը Բանակի օրվա կապակցությամբ շքերթի ժամանակ ներկայացրել է նոր «Կամին-2» ՀՕՊ համակարգը: IRNA գործակալությունը տեղեկացնում է, որ «Կամին-2»-ը նախատեսված է ցածր բարձրությամբ անօդաչու թռչող սարքերի ոչնչացման համար: Նշվում է նաև, որ «Կամին-2» -ը «Մերսադ» ՀՕՊ համակարգի կատարելագործված տարբերակն է:
Թեհրանում՝ Իսլամական Հանրապետությանն հիմնադիր Ալի Խոմեյնիի դամբարանի մոտ տեղի ունեցած շքերթի ժամանակ ցուցադրվել են նաև Իրանի բանակի սպառազինության այլ տեսակներ ներառյալ՝ C-200 և C-300 զենիթահրթիռային համալիրները, ինչպես նաև զրահատեխնիկա և այլն:
Հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռուհանին: Նա հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը կարող է արտադրել իրեն անհրաժեշտ ցանկացած սպառազինություն:











































