Արքայազն Վիլյամի կինը՝ Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնը տղայի ծնունդից հետո արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին հաղորդում է Sky News հեռուստաալիքը։

Ավելի վաղ Վիլյամը իր երկու տարեկան դստերը՝ Շառլոտային և չորսամյա արքայազն Ջորջին բերել էր հիվանդանոց, որպեսզի նրանք տեսնեին իրենց նորածին եղբորը։

Նաև ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նորածինը 3,8 կգ է կշռում։ Երեխան ծնվել է Փադինգթոնի Սուրբ Մարիա հոսպիտալում։ Սա թագավորական զույգի արդեն երրորդ երեխան է։










































