Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյին:
«Մենք հիանալի արդյունքներ ենք գրանցում` թիմային խաղի և մարզչի շնորհիվ: Մարտինոն բոլորիս հավասար է վերաբերում: Նրա համար գոյություն չունեն աստղեր և հասարակ խաղացողներ: Այդ պատճառով բոլորը թիմում հարգում են Մարտինոյին:
Նա մեզ ազատություն է տվել: Մարզիչը մեզ չի սովորեցնում, թե ինչպես փոխանցում կամ սահանկում կատարել: Մարտինոն վստահում է խաղացողներին, մենք էլ` նրան»,- ասել է Նեյմարը:
Հիշեցնենք` ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնա»-ն առաջին պարտությունը կրեց «Այաքս»-ի դեմ խաղում:









































