Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի Իսպանիայի առաջնության «Վալյադոլիդ»-ի դեմ հանդիպումը: Այդ մասին հայտնել է «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին:
Իտալացի մասնագետը նշել է, որ ֆուտբոլիստը վերականգնվել է վնասվածքից և նրա մկանները նորմալ վիճակում են, սակայն մադրիդյան ակումբի բժշկական շտաբը որոշել է չվտանգել նրա առողջությունը:
Հիշեցնենք` Ռոնալդուն վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի «Ալմերիա»-ի դեմ հանդիպմանը:







































