Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը պետական մտածողության, քաղաքական արիության և ազգային գործչի քայլ է համարում վարչապետի պաշտոնից հրաժարվելու Սերժ Սարգսյանի որոշումը: Աշոտյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Պետական մտածողության, քաղաքական արիության և ազգային գործչի քայլ։ Ուժեղ և հայրենասեր մարդու քայլ։ Հայաստանը անցնցում պահող քայլ, Խաղաղություն և խոհեմություն բոլորիս»,- գրել է Աշոտյանը:








































