Թուրքիան և Իրաքյան Քրդստանը նավթագազային ոլորտում մի շարք պայմանագրեր են ստորագրել, որոնք նախատեսում են Թուրքիայի տարածքով նավթի միջազգային մատակարարումներ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Փաստաթղթերը ստորագրվել են չորեքշաբթի՝ Իրաքի քրդական ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանիի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև:
Իրաքյան Քրդստանի ղեկավարությունը մտադիր է մոտ ժամանակներս շահագործման հանձնել նավթատար, որը Թուրքիայով կհասնի Եվրոպա: Պաշտոնական Բաղդադը դեմ է հանդես գալիս նավթային ռեսուրսներին վերաբերող ինքնավարության ինքնուրույն որոշումներին: Ինքնավարության ղեկավարությունը կարծում է, որ բնական ռեսուրսները պատկանում են ողջ իրաքցի ժողովրդին, և Իրաքյան Քրդստանից նավթի վաճառքը կիրականացվի ի շահ ողջ երկրի:








































