Օրերս Լոս Անջելեսւոմ տեղի է ունեցել «Թալի» ֆիլմի շնորհանդեսը, որտեղ գլխավոր դերում Շարլիզ Թերոնն է։ Ֆիլմի ցուցադրությունից առաջ դերասանուհին շփվել է լրագրողների հետ և պատմել, թե ինչպես է 20 կգ-ով գիրացել հանուն դերի և արքայազն Հարիի հետ ծանոթության մասին։

Չնայած որ Շարլիզ Թերոնն անձամբ ծանոթ է արքայազնին՝ Մեգան Մարքլի հետ հարսանիքին նրան չեն հրավիրել։ Այնուամենայնիվ, մյուս երկրպագուների հետ միասին, նա անհամբերությամբ է սպասում այդ տոնին։ Դերասանուհին վստահ է՝ շքեղ տոն է լինելու։
«Բոլորը հիացած են այդ իրադարձությամբ, այնպես չէ՞։ Կարծում եմ՝ ցնցող է։ Նա շատ լավ երիտասարդ է, ես ճանաչում եմ նրան։ Եվ այո՛, նա գերազանց ճաշակ ունի։ Ես նրան և Մեգանին ամենայն բարիք եմ մաղթում։»











































