Sunday, 21 06 2026
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել

Գեղարքունիքում «09»-ը բախվել է «07»-ին, մահացել է վերջինիս ուղևոր բժիշկը

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ ավարտվել է Գևորգ Ս.-ի գործի դատական քննությունը:

24-ամյա Գևորգ Ս.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի նոյեմբերի 29-ին, ժամը 20-ի սահմաններում Գևորգ Ս.-ն իր կողմից օգտագործված «ՎԱԶ-2109» մեքենայով Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղից Վարդենիս քաղաքի ուղղությամբ երթևեկելու ընթացքում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում թույլ է տվել ՃԵԿ պահանջներին հակասող գործողություններ, ճանապարհի տվյալ՝ շրջադարձային հատվածում մեքենան դուրս է բերել հանդիպակաց ուղեմաս և, իրականացնելով ձախակողմյան երթևեկություն, ճանապարհի աջ հատվածում իր մեքենայի առաջամասով բախվել է Վարդենիկ գյուղի բնակիչ Նվեր Մ.-ի վարած՝ «ՎԱԶ-2107» մեքենայի առաջամասին, ինչի հետևանքով վերջինիս ուղևոր Կոմիտաս Զաքարյանը մահացել է:

Տուժող Կոմիտաս Զաքարյանը բժիշկ էր, հիշյալ մեքենայով նրան տանում էին Վարդենիկ գյուղ՝ նրա հիվանդի մոտ: Բժիշկը գնում էր կյանք փրկելու, բայց ինքն է ճանապարհին մահացել…

Ամբաստանյալ Գևորգ Ս.-ն իրեն մեղավոր է ճանաչել և ցուցմունք է տվել, որ դեպքի օրը հոր անունով հաշվառված մեքենայով գնում էր Արծվանիստ գյուղ: Երբ հասել է Ծովինար գյուղի վարչական տարածքում գտնվող շրջադարձին, նկատել է, որ Վարդենիս քաղաքի կողմից իր ուղեմասով իր ուղղությամբ ընթանում է մի սպիտակ մեքենա, որի լույսերը կուրացրել են իրեն: Ինքը մեքենան թեքել է դեպի ձախ՝ Սևանա լճի կողմ ու զգացել է, որ բախվեց սպիտակ մեքենային:

Ըստ Գևորգ Ս.-ի՝ ճանապարհի այդ հատվածում մեքենան վարել է 60 կմ/ժ արագությամբ, մոտակա լույսերով: Շրջադարձը կիսով չափ անցել ու նկատել է հեռահար լույսերով, իր ուղեմասով իրեն հանդիպակաց ընթացող սպիտակ մեքենան: Ինքը հեռահար ու մոտակա լույսերով ազդանշան է տվել, որ իրեն հանդիպակաց ընթացող մեքենայի վարորդը հեռահար լույսերը փոխի մոտակայի, բայց նա չի փոխել: Այդ մեքենան նորից մտել է իր ուղեմաս, իր մեքենան էլ հայտնվել է հանդիպակաց ուղեմասում, որտեղ մեքենաները բախվել են: Ինքն անմիջապես իջել է մեքենայից ու տեսել է, որ իր մեքենային բախված մեքենայի վարորդը 45-50 տարեկան տղամարդ է:

«ՎԱԶ-2107»-ի վարորդ, գործով վկա Նվեր Մ.-ն հայտնել է, որ դեպքի օրը իր կողմից օգտագործվող մեքենայով իր համագյուղացի Հենզելի խնդրանքով գնացել է Վարդենիս՝ բժիշկ Կոմիտաս Զաքարյանին իրենց համագյուղացի Պարգևի տուն տանելու նպատակով: Իրենց հետ է եղել նաև Պարգևի թոռ Աշոտը:

Բժշկին նստեցրել է մեքենա ու Վարդենիսից իրենց գյուղ վերադառնալիս մեքենան վարել է 50-60 կմ/ժ արագությամբ: Հասնելով Ծովինար գյուղի վարչական տարածքում գտնվող ձախ շրջադարձին, նկատել է, որ ինչ-որ մեքենա լույսերը միացրած՝ երթևեկում է իր ուղեմասով՝ իրեն հանդիպակաց: Եվ այդ մեքենան տեսնելուց 1-2 վայրկյան անց իր ուղեմասում այդ մեքենան բախվել է իր մեքենային:

Վթարից հետո ինքը դուրս է եկել մեքենայից, ցանկացել են բժշկին օգնություն ցույց տալ, բայց մեքենայի դուռը չեն կարողացել բացել, զանգել են շտապօգնություն: Մեքենայի դուռը բացել են հրշեջները…

Վթարի պահին «ՎԱԶ-2107»-ում գտնվող, գործող վկա Հենզել Գ.-ն հայտնել է, որ բժիշկ Զաքարյանին իրենց գյուղ տանելիս բժիշկը նստած էր վարորդի կողքի նստատեղին: Ծովինար գյուղի շրջադարձում բժիշկ Զաքարյանն ասել է. «Բռնվեք, խփեց»: Այդ պահին տեղի է ունեցել մեքենաների բախումը: Դեպքից հետո ցանկացել են բժշկին օգնություն ցույց տալ, բայց տեսել են, որ նա մահացել է: Պատահարի պատճառով իր քիթը կոտրվել էր…

Վկա Գայանե Օ.-ն հայտնել է, որ Կոմիտաս Զաքարյանը եղել է իր հորը բուժող բժիշկը: Նրան հաճախ են իրենց տուն կանչել՝ հորը բուժօգնություն ցուցաբերելու: Վերջին անգամ 2016 թվականի նոյեմբերի 29-ին ինքը զանգել է բժշկին, ասել է, որ հայրը լավ չի զգում, խնդրել է, որ նա գա իրենց տուն: Բժիշկն ասել է, թե ժամը 16-ից հետո ազատ է, կարող են մեքենայով գնալ իր հետևից:

Այդ ժամանակ իրենց տանն էր համագյուղացի Հենզել Գ.-ն, ինքը խնդրել է, որ նա մեքենա գտնի, գնան Վարդենիս՝ բժիշկ Զաքարյանին իրենց տուն բերելու: Հենզելը զանգել է իր բարեկամ Նվերին, վերջինս եկել է, Հենզելն ու Աշոտը Նվերի մեքենայով գնացել են Վարդենիս:

Դրանից հետո՝ ժամը 19-ն անց 30-ի սահմաններում, իրեն զանգել ու ասել են, թե 15 րոպեից տեղ կհասնեն: Քիչ անց զանգել ու ասել են, որ վթարի են ենթարկվել, ու բժիշկ Կոմիտաս Զաքարյանը մահացել է…

Դատարանը հաստատված է գնահատել հենց Գևորգ Ս.-ի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով:

Գևորգ Ս.-ն դատապարտվել է 2 տարի ազատազրկման՝ 1 տարով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի նոյեմբերի 30-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրող դատախազը՝ պահանջելով խստացնել պատիժը՝ Գևորգ Ս.-ին դատապարտել 2 տարի 6 ամիս ազատազրկման՝ 2 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում