Saturday, 20 06 2026
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան

Մենք մինչև 2018 թվականը չենք սպասելու․ Ժիրայր Սեֆիլյան

«Քաղաքական փոփոխությունները երկրներում երկու տարբերակով են լինում: Առաջին՝ ընտրությունների միջոցով, սակայն մենք բոլորս գիտենք, որ Հայաստանում գոյություն չունի ընտրությունների մշակույթ, ժողովրդին արգելափակել են այդ իրավունքից, այդ տարբերակը չի գործում: Երկրորդ տարբերակն էլ, որ պատմությունը մեզ հուշում է՝ հեղաշրջումների միջոցով է: Այս տարբերակն էլ մենք համարում ենք ոչ ճիշտ, որովհետև մենք այն երկիրը չենք, որ երկարաժակետ ցնցումների համար բավարար ռեսուրս ունենանք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Նախախորհրդարանի» քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Նա նշեց, որ գոյություն ունի երրորդ ուղի, ինչի մասին իրենք արդեն մի քանի ամիս է՝ խոսում են․ «Մենք չենք սպասելու մինչև հաջորդ ընտրություններ: Մեր հույսը քաղաքացիական ձևավորվող դաշտն է, որը, իր հերթին, առաջինը քաղաքական է:

Այսօր շատ է խոսվում քաղաքացիական դաշտի փոշիացման մասին: Ես այդ կարծիքին չեմ: Այդ խմբերի գործունեությունը ես ավելի շատ նմանեցնում եմ վտակների, որոնք ի վերջո դառնալու են մի գետ, որը սրբելու է և տանի այս համակարգը: Մենք կարևորում ենք նաև քաղաքական սերնդափոխության համակարգը՝ խոսում ենք որակական սերնդափոխության մասին և ոչ տարիքային:

Անցած 20-25 տարիների ընթացքում քաղաքական խավի մեջ գերիշխում էր ստրկամտությունը և, ի տարբերություն այդ սերնդի, մեր պատկերացրած քաղաքական նոր խավը պետք է ունենա հայաստանակենտրոն գաղափարի գերիշխանություն, և պետք է զերծ լինի այն բարդույթներից, թե մենք հայերս չենք կարող լուրջ և հզոր պետություն ստեղծել»:

Նա ընդգծեց, որ մենք կարող ենք դառնալ ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային իմաստով մատնացույց արվող հզոր երկիր:

«Որպես անելիք կուզեմ շեշտել մեր առաջիկա անելիքների մասին: Մեկն այն է, որ որոշել ենք դեկտեմբերի 14-ից ամենշաբաթյա երթերի սկիզբ դնել, երթերն իրենց բնույթով կլինեն «քայլող միտինգների» տրամաբանության շրջանակներում: Երթերի խորագիրն է՝ միացեք դիմադրությանը, ազատագրենք Հայաստանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում