Այցագրային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագրի ստորագրումը ԵՄ-ի հետ Ադրբեջանի մերձեցման ևս մեկ քայլ է: Ինչպես հայտնում է APA գործակալությունը՝ այս մասին Վիլնյուսում հայտարարել է ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը՝ ելույթ ունենալով Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ:
Նա շնորհավորել է Ադրբեջանի նախագահին այդ համաձայնագրի ստորագրման առնչությամբ:
«Մենք անհամբերությամբ սպասում ենք շատ մոտ ապագայում ռեադմիսիայի և շարժուն գործընկերության մասին համաձայնագրի ստորագրմանը»,- ասել է նա:











































