Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն վերականգնվել է վնասվածքից և պատրաստ է խաղադաշտ դուրս գալ Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի` «Վալյադոլիդ»-ի դեմ հանդիպմանը:
Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստն արդեն վերսկսել է մարզումները: Անհատական ծրագրով մարզվելու ընթացքում նա ցավեր չի զգացել: Այժմ Ռոնալդուն կմիանա թիմին:
Հիշեցնենք` ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Ալմերիա»-ի դեմ խաղում, որի 54-րդ րոպեին Ռոնալդուն փոխարինվել է:









































