Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Հայաստանը պետք է հեռանա մադրիդյան սկզբունքներից. Արա Պապյան

Սարգսյան-Ալիև վերջին հանդիպումը որևէ արդյունք չտվեց և ոչ էլ կարող էր տալ, քանի որ կողմերի դիրքորոշումները խիստ տարբեր են: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի կողմից զենքի անընդհատ կուտակումն ի վերջո հանգեցնելու է պատերազմի:

«Միաժամանակ, պատերազմի հավանականությունը փոքր եմ գնահատում: Ադրբեջանի քայլերը նման բան չեն հուշում: Այդ երկիրն ուզում է գեղեցիկ պատրվակներ փնտրել՝ սեփական ժողովրդի մոտ արդարանալու, թե ինչու պատերազմ չի սկսում: Իրենց նպատակները, կարծում եմ, հեռահար են՝ Հայաստանին տնտեսապես քայքայել:

Ինչ վերաբերում է ԼՂ հարցը մադրիդյան սկզբունքերով կարգավորելուն, ապա դա ուղղակի անհնար է: Հայաստանը պետք է հեռանա այդ սկզբունքերից: Ադրբեջանն առ այսօր օկուպացված է պահում Հայաստանի մի մասը և «հող՝ խաղաղության դիմաց» սկզբունքը կարող է գործել միայն Ադրբեջանի՝ Հայաստանից բռնազավթած հողերի վերադարձման համատեքստում»,- ասաց նա:

Արա Պապյանի խոսքով՝ եթե Արցախում մի օր պատերազմ սկսվի, ադրբեջանցիների հետ դեմառդեմ միայն հայերն են մնալու: «Ռուսաստանը բացահայտ ասում է, որ նման զարգացումների դեպքում ինքը չի օգնելու Հայաստանին: Մենք պետք է օգտագործենք այն գործոնները, որոնք Ադրբեջանը չի կարող գործածել մեր դեմ: Հայաստանի համար խաղաղության պահպանումն առաջնային հարց է, սակայն միաժամանակ պետք է պատրաստ լինել վատագույն զարգացումների: Հնարավոր պատերազմի դեպքում Հայաստանը պետք է կանխի թշնամու հարձակումը, բայց միաժամանակ հարձակողական գործողությունների դիմի»,- ասաց Պապյանը:

Անդրադառնալով ՄՄ-ին Հայաստանի անդամակցության դեպքում ԼՂՀ կարգավիճակի հարցին՝ նա նկատեց, որ արցախյան արտադրության ցանկացած ապրանքի մակնշում այդ պարագայում կարող է իրական խնդիր դառնալ: «Եթե ապրանքների վրա գրվի «Արտադրված է ԼՂՀ-ում», կստացվի, որ արտասահմանյան շուկա է արտահանվում չճանաչված պետության արտադրանք, եթե Ադրբեջանում մենք դժգոհ կլինենք, երբ մակնշված լինի` «Արտադրված է Հայաստանում», կընդդիմանա Ադրբեջանը և այլն»,- ասաց Արա Պապյանը:

Խոսելով Հայաստանի հանդեպ ԵՄ-ի ներկա կեցվածքի մասին՝ «Մոդուս վիվենդի»-ի ղեկավարը նկատեց, որ Եվրոպան ակնհայտորեն նեղացած է Հայաստանից և իր տեղեկություններով՝ հակադարձող քայլեր է նախապատրաստում մեր երկրի դեմ:

«ԵՄ-ն Մաքսային միություն մտնելու համար չի ներելու Հայաստանին, որոշ պաշտոնյաների դեմ ձեռնարկելու է գործողություններ, այդ թվում՝ բանկային հաշիվների սառեցում և այլն»,- նշեց Արա Պապյանը՝ հավելելով, որ Ասոցացման համաձայնագրից հրաժարվելով՝ Հայաստանն իր տնտեսությունը ոտքի հանելու մեծագույն հնարավորություն բաց թողեց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում