Դանիացի մագնատ Մերսկ Մակինի Մելերի ընտանիքը ստացել է ավելի քան 1 մլն կրոն՝ կոպենհագենյան «Բրուն Ռասմուսեն» աճուրդում ընտանեկան արծաթի վաճառքից: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Հավաքածուն բաղկացած էր 38 լոտից՝ թեյի ոսկեզօծված պարագաներից, ռոկոկո ոճով ափսեներից:
Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ հավաքածուն վաճառվել է 1.1 մլն կրոնով: Ամենաթանկ իրը՝ 1731թ. ստեղծված «Ռեժանս» ոճի արծաթե բացառիկ շերեփը, վաճառվել է 150 հազար կրոնով:
Սակայն Մելերի արծաթը աճուրդի ամենաթանկ լոտը չէր. Կարլ Ֆաբերժեի աշխատանքը՝ 100-ամյա շերեփը, վաճառվել է 1.3 մլն կրոնով:









































