Sunday, 05 07 2026
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ

Այս անգամ ինչ կլինի. Ճակատագրական բացթողում

Թվում էր, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո և առավել ևս հուլիսյան դրամատիկ զարգացումներից հետո Հայաստանում քաշվում է մի հստակ և ուղիղ գիծ՝ հին և նոր Հայաստանների միջև, ու սկսվում է նորի կերտումը, որովհետև դրա կենսականության, անհրաժեշտության հապաղելու դեպքում ահռելի վտանգների անխուսափելիության հարցը թերևս պետք է որ փակ լիներ մինչ այդ զգալիորեն փակ աչքով ու ականջով իշխանության համար:

Անցել է երկու տարի, ու Հայաստանում ներկայումս դարձյալ սահմանային վիճակ է: Բարեբախտաբար, այդ վիճակը ստեղծվել է ոչ պատերազմով և ոչ էլ ՊՊԾ գնդի գրավումով, ու ստեղծվել է, այսպես ասած, առանց զոհերի, և հուսանք, որ այն այդպես էլ կավարտվի՝ առանց զոհերի: Բայց խնդիրն, անշուշտ, միայն զոհերից խուսափելը, առանց որևէ ողբերգական կամ ծանր կորստի հանգուցալուծումը չէ: Ի վերջո, դա նվազագույն, անհրաժեշտ, բայց ոչ բավարար խնդիրն է: Որովհետև հանգուցալուծումը պահանջում է բովանդակային շոշափելի բաղադրություն, եզրահանգում, պահանջում է որակապես նոր իրավիճակ, ոչ թե միայն քարոզչական առումով: Այլապես այսօր հնարավոր կլինի խուսափել ողբերգական հանգուցալուծումից, բայց վաղը, մեկ ամիս, մեկ տարի անց երկիրը դարձյալ կարող է կանգնել սահմանային իրավիճակի առաջ, եթե լուծում չեն գտնում խորքային համակարգային խնդիրները, եթե իշխանությունը շարունակում է, այսպես ասած, շախմատ խաղալ, բարեփոխումներ իրականացնելու, խորքային և դինամիկ փոփոխություններ ապահովելու, նոր որակ, նոր դեմքեր, նոր գաղափարներ հրապարակ բերելու, բայց դրանցով հանդերձ նաև դրանց շուրջ հանրային երկխոսության և մասնակցության մեխանիզմներ ձևավորելու կամ հանրության բերած նոր գաղափարների շուրջ գործակցելու պատրաստակամության փոխարեն:

Դրա համար պետք է, որպեսզի իշխանությունը կարողանա նոր ձևով մտածել, բաց մտածել, ազատ մտածել, մտածել՝ ազատությունից, բազմակարծությունից, ազատ խոսքից չվախենալով, դրանում տեսնել սեփական ուժը, անգամ եթե առաջանում են իրավիճակային խնդիրներ՝ հաղթահարման մեխանիզմն էլ տեսնել դրանում ու այդպես գնալ առաջ, որպեսզի զոհերից խուսափելու իրավիճակային հանգուցալուծումներին աստիճանաբար, քայլ առ քայլ ու միաժամանակ դինամիկ կերպով հաջորդեն համակարգային լուծումները, որոնք իրենց հերթին արդեն կբացառեն սահմանային ծայրահեղ լարված իրավիճակների ստեղծումը Հայաստանի ներսում: Հատկապես, որ միայն արտաքին սահմանների լարվածությունը Հայաստանի համար արդեն իսկ ահռելի խնդիր է և պահանջում է ուժերի գերլարում և հանրային համերաշխություն ու երկխոսություն:

Այն, ինչ այսօր կատարվում է փողոցում, զուտ իրավիճակային գնահատականի առումով կարող է առաջացնել բազմազան կարծիքներ՝ ամենադրականից և ոգևորվածից մինչև ամենաբացասական կամ զգուշավոր, անձնավորված համակրանքից կամ անվստահությունից մինչև մեթոդաբանական հիացմունք կամ վերապահումներ ու քննադատություն: Մի բան, սակայն, հստակ է, որ փողոցում դարձյալ ծավալվում է Հայաստանի ամենաթանկ ռեսուրսը՝ մարդը, իր ստեղծագործական ներուժով, իր եռանդով, իր էներգիայով ու էներգետիկայով, երիտասարդ մարդը: Սա իրավիճակային գնահատականից բացի, դրանից առաջ, պահանջում է խորքային գնահատում և իմաստավորում, պահանջում է այդ էներգիայի դիտարկում արդեն կոնկրետ քաղաքական իրավիճակային շահերից դուրս:

Բանն այն է, որ այդ էներգիան ո՛չ Նիկոլ Փաշինյանինն է, ո՛չ նրա հետևից է կուտակվել, ո՛չ Սերժ Սարգսյանի դեմ է կուտակվել, ո՛չ նրա հետևից սպառվելու է: Այդ էներգիան կա և այն դուրս է եկել՝ մտնելով, օրինակ, իշխանության աչքն ու ցույց տալով, թե ինչ է «ընկած եղել», այսպես ասած, փողոցում և չի ներառվել պետականության զարգացման գործում, չի ներառվել պետական քաղաքականության ձևավորման և իրականացման, մշակման, գեներացման, ամրացման գործում: Որովհետև այդ գործում ներառվել է ոչ թե երիտասարդական կրեատիվը, եռանդը, նաև ըմբոստությունն այդ բառի լավագույն իմաստով, այլ ներառվել է երեսպաշտությունը, պաշտոնամոլությունը, կոնյունկտուրիզմը, քծնանքը, ծառայամիտ կարգապահությունը:

Ապրիլի պատերազմի ողբերգական առիթով, սակայն, կուտակվեց ահռելի հասարակական էներգիա, որը ոչ միայն հաղթեց այդ օրերին՝ ռեսուրսներով բազմապատիկ հակառակորդին, այլ ձևավորեց «վաղվա պատերազմի» հաղթող, այսինքն՝ թե՛ այսօր, թե՛ վաղը խաղաղություն պարտադրելու ունակ էներգիա: Սակայն դրա փոխարեն, վերցվեց ընդամենը «վաղվա պատերազմին» պատրաստվելու միտքը՝ մի քանի կոսմետիկ կամ խիստ անհրաժեշտ քայլերի տեսքով, չդառնալով վարքագիծ ու քաղաքականություն և մսխելով կուտակված էներգիան: Դա բերեց հուլիսյան ողբերգական ահազանգին, որից հետո թվում էր, թե որակական փոփոխությունն այլևս կլինի ոչ թե իրավիճակային անհրաժեշտություն, այլ քաղաքական համոզմունք և վարքագիծ: Բայց, ամեն ինչ ավարտվեց դարձյալ իրավիճակային լուծումներով, դարձյալ կուլիսային պայմանավորվածություններով, հասարակությանը դարձյալ լուսանցքից մի կողմ դնելով, պարարտ թողնելով ռադիկալ տրամադրությունների դաշտը:

Այդ իմաստով, «ձեռքերը վեր» առանց բռնության կարգախոսով ներկայիս շարժումը իշխանության համար ևս մեկ, իսկ գուցե վերջին հնարավորությունն է ուշքի գալ և քաղաքականությունը կառուցել հանրային էներգիայի, ազատ մտքի և ազատ խոսքի, բազմակարծության և տեսակետների բազմազանության վրա, դրանով զսպել մարգինալ ռադիկալ դրսևորումները և Հայաստանը դուրս բերել իսկապես նոր հարթություն, որակապես նոր հարթություն, համակարգային լուծումների հարթություն: Կամ Հայաստանը այս անգամ էլ կհայտնվի փոսում՝ այս հնարավորությունը չօգտագործելու դեպքում, այս անգամ դաս չքաղելու դեպքում: Բայց արդեն փոսում, որից դուրս գալը կամ կլինի անհնար, կամ կհանեն արդեն բոլորովին ուրիշները, ընդամենը որպես խաղաքարտ, ոչ թե պետություն:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում