ԵՄ երկրների առաջնորդները չկարողացան համոզել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին ստորագրել գործընկերության մասին համաձայնագիրը՝ գրում է France-Presse գործակալությունը:
Ինչպես գործակալությանը պատմել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, ԵՄ փաստարկները, որոնք գագաթնաժողովի մասնակիցներն առաջադրել են պաշտոնական ընթրիքի ժամանակ, «չեն հասել Յանուկովիչի լսողությանն ու բանականությանը»: «Դեռևս տեսնում ենք, որ դիրքորոշումը չի փոխվել»,- ասել է նա:










































