Sunday, 05 07 2026
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Արտակարգ դրություն հայտարարելու հիմքեր չկան

Այս օրերին փողոցային ընդվզման ֆոնին, ոստիկանության դիմադրության, ուժի կիրառման պարագայում կարծիքներ են հնչում, որ իշխանությունը հնարավոր է՝ արտակարգ դրություն հայտարարի երկրում՝ կանխելու անհնազանդության ալիքի հետագա ուժգնացումը։

Ուշագրավ է, սակայն, որ մասնագետների խոսքերով՝ երկրում արտակարգ դրություն հայտարարելու հիմքեր չկան։ Այս պահին փողոցներ են փակվում և խախտվում է միայն մարդկանց որոշ իրավունքներ։ Իսկ եթե նման պայմաններում արտակարգ դրություն հայտարարվի, ապա դա կհամարվի ոչ իրավաչափ միջամտություն։

Նշենք, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին օրենքը հստակ սահմանում է, որ արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու, իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը և գործունեությունը, արտակարգ իրավիճակները:

Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանի խոսքերով՝ ևս արտակարգ դրություն հայտարարելու իրավիճակ, իհարկե, չկա, սակայն Ղազարյանին մտահոգում է ցուցարարների կողմից փողոցներ փակելու գործողությունները, որոնք, նրա խոսքերով, ոչ իրավաչափ գործողություններ են։ «Եթե ցուցարարները գալիս են և իրենց բազմությամբ փակում փողոցները, դա այլ բան է, սակայն մեկ այլ բան է, երբ հավաքի մասնակիցները նպատակ են դնում փողոցը փակել։ ՄԻԵԴ-ը դա չի ընդունում։ Եվ դրա համար քրեական պատասխանատվությունը համարում է իրավաչափ։ Հիմա մեր մոտ հավաքները երկու տեսակ են։ Երկուսն էլ խաղաղ են, բռնության կոչեր չկան, բայց օրենքով սահմանված կարգով չեն, իսկ օրենքի վրա արդեն ոչ ոք ուշադրություն չի դարձնում»,- ասաց Ղազարյանը՝ հավելելով. «Խնդրահարույց է, որ ակցիաների մի մասը իրականացվում է փողոցը փակելու համար, որը ՄԻԵԴ-ը չի ընդունում, տևական ժամանակ խաթարվել է այլոց անդորրը, տեղաշարժի իրավունքը»։

Մեր դիտարկմանը՝ թե բողոքներ չկան քաղաքացիների կողմից, ինչպես է դա որոշվում, Ղազարյանը նկատեց, որ դրա մասին է խոսում վարորդների և ցուցարարների հետ վեճերը, բախումը, լարվածության աճը։ «Փողոց փակելու նպատակը ոչ իրավաչափ է։ Եթե փակել են, պետք է նպաստեն, որ բացվի, այլապես ՄԻԵԴ նախադեպ կա, որն ասում է, որ դա պարսավելի արարք է և իշխանությունների կողմից քրեական պատասխանատվության ենթարկելը իրավաչափ է»,- ասաց Ղազարյանը։

Նշենք, որ վերջին անգամ իշխանությունները Երևանում արտակարգ դրություն հայտարարեցին 2008 թվականի մարտյան իրադարձություններից հետո։ Արտակարգ դրության հրամանագիրը ստորագրել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում