«Մանչեսթեր Սիթի»-ի արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն կարծում է, որ կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին արդարացիորեն է համարվում մոլորակի լավագույն ֆուտբոլիստ:
«Կարծում եմ, որ Մեսսին արդարացիորեն է կրում աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչումը:
Մենք վաղուց ենք ընկերություն անում: Միմյանց դեմ ենք խաղացել դեռ երիտասարդ տարիներից: Դեռ այն ժամանակ նա ամենաուժեղն էր: Հուսով եմ, որ ապագայում կդառնամ 2-րդ լավագույնը»,- ասել է Ագուերոն:










































