«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ այսօր կաշառք ստանալու պահին բռնվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի ավագ քննիչ Էդգար Պետրոսյանը:
Վերջինս, ըստ մեր աղբյուրների, ոստիկանության համակարգում աշխատել է 2006 թվականից: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Էդգար Պետրոսյանը ձերբակալվել է:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից հաստատեցին «Առաջին լրատվական»-ի ունեցած տեղեկությունը, տեղեկացնելով, որ նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, որտեղ հարուցվել է քրեական գործ:







































