Ջերոմ Սելինջերի ավելի վաղ չհրապարակված 3 պատմվածքները հայտնվել են համացանցում՝ հաղորդում է The Verge-ն:
«Բոուլինգե գնդերի օվկիանոսը», «Դավաճանը» ու «Փոլան» համացանցում էին հայտնվել PDF ձևաչափով՝ այն բանից հետո, երբ «Երեք պատմություններ» գիրքը eBay-ում գնեց Լոնդոնի մի անհայտ բնակիչ:
Ինչպես պարբերականի հետ զրույցում նշել է Սելինջերի ստեղծագործությունների մասնագետ Քենեթ Սլավենսկին, այդ պատմությունները իրական են ու համապատասխանում են իր մոտ գտնվող ձեռագրերին:
Համաձայն հեղինակի կտակի՝ իր կենդանության օրոք չհրապարակված աշխատանքները կարող են հրապարակվել 2015-ից ոչ շուտ:









































